«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Էվերթոնի» հետ Անգլիայի առաջնության առաջիկա հանդիպման մասին։
«Այս պահին «Էվերթոնը» իդեալական մրցակից չէ: Մեր իրավիճակում իդեալական հակառակորդներ չկան։ Մենք կմարզվենք այսօր և վաղը և կանցկացնենք հանդիպում դեկտեմբերի 26-ին»,- ասել է Գվարդիոլան լրագրողներին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» վերջին 12 հանդիպումներում կարողացել է միայն մեկ հաղթանակ տանել։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Էվերթոն» խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին։