«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին հաղթահարել է վնասվածքների մշտական խնդիրները։ Նախորդ մրցաշրջաններում կիսապաշտպանը պարբերաբար բացակայում էր խաղադաշտից վնասվածքների պատճառով։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից ի վեր Պեդրին բաց չի թողել «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 31 հանդիպումից և ոչ մեկը։
«Բլաուգրանայի» միայն մեկ ֆուտբոլիստ է նման նվաճման հասել՝ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։