Իտալական մի քանի աղբյուրներ պնդում են, որ «Նապոլին» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինիին։
Gazzetta dello Sport-ը, Repubblica-ն ու Sky Sport Italia-ն պնդում են, որ իտալացի կիսապաշտպանը «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թիրախներից մեկն է։
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 18 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ա Սերիայի վերջին չորս խաղերից երեքում նա պահեստայինների նստարանին էր։
Պելեգրինիի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին, սակայն «Նապոլին» ցանկանում է հունվարին ձեռք բերել իտալացի կիսապաշտպանին։