Միկել Արտետա. «Նա շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Ռահիմ Ստերլինգի առողջական վիճակի մասին։

«Ստերլինգը շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով։ Նա ծնկի վնասվածք ունի։ Առաջիկա օրերին նա նորից կհետազոտվի՝ հասկանալու համար, թե որքան ժամանակով նա բացակայելու է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 30-ամյա Ստերլինգը խաղադաշտ է դուրս եկել 11 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։