«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Ինչպես հայտնի է դարձել To The Lane and Back-ին, «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է հունվարին վաճառել 29-ամյա ֆուտբոլիստին:
Հաղորդվում է, որ «Թոթենհեմը» վերջին շաբաթների ընթացքում հետաքրքրություն է ցուցաբերել Գրիլիշի նկատմամբ, և արդեն կապ է հաստատել խաղացողի հետ: Միևնույն ժամանակ, աղբյուրը պնդում է, որ ձմռանը լիարժեք տրանսֆերը քիչ հավանական է Գրիլիշի բարձր աշխատավարձի պատճառով։
Ամենայն հավանականությամբ դա կլինի վարձակալություն՝ գնելու հնարավորությամբ։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալի մասնագետները Գրիլիշի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։