Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ֆերան Տորեսը

Տեղեկություններ կան «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսի վերականգնման ժամկետների մասին։

Ավելի վաղ կատալոնական մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

Ինչպես հայտնում է Diario AS-ը, Տորեսը մոտ 3 շաբաթ բաց կթողնի մկանային վնասվածքի պատճառով: Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, դարձել հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։