Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքում թիմի հնարավորությունների մասին։
«Մենք չենք մասնակցում տիտղոսի համար պայքարին։ Խոսքը խաղացողների, ակումբի կամ իմ վրա ճնշում գործադրելու մասին չէ: Ինձ համար իրականությունը սա է:
Մենք գերազանցեցինք մեր սպասելիքները ելույթով և վաստակած միավորներով։ Հուսով եմ, որ մի օր մեզ կտեսնենք չեմպիոնության համար պայքարում»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
17 տուրից հետո «Չելսին» 35 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջատար «Լիվերպուլից» տարբերությունը չորս միավոր է։