«Բավարիայի» հենակետային կիսապաշտպան Յոզուա Կիմիխը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Բավարիայի» ղեկավարությունը Կիմիխին ասել է, որ ցանկանում է նրանից վերջնական պատասխան լսել մինչև հունվարի սկիզբ։
«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» դեռ ուշադիր հետևում են ֆուտբոլիստի իրավիճակին, ով հաջորդ ամառ կարող է դառնալ ազատ գործակալ։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։