«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն պատասխանել է այն հարցին, թե ինչ է նախատեսում անել Սուրբ Ծննդի օրեին։ Ինչպես գիտեք, արևմտյան աշխարհը նշում է այս տոնը դեկտեմբերի 25-ին։
«Դա ընտանեկան ավանդույթ է, իսկ ես մենակ եմ: Իմ ընտանիքը Ավստրալիայում է՝ տաք կլիմայական պայմաններում։ Առավոտյան կզանգահարեմ նրանց, հետո կանցնեմ իմ գործերով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պոստեկօղլուն:
Այս պահին Պոստեկօղլուն «Թոթենհեմին» նախապատրաստում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ Անգլիայի առաջնության արտագնա հանդիպմանը։
Խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին։