Վիրջիլ վան Դեյկը՝ «Լիվերպուլից» հնարավոր հեռանալու մասին

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին։

«Որոշում կայացնելու վերջնաժամկետ չունենք։ Տեսնենք, թե ինչ է բերելու ապագան իր հետ։ Ոչ մի նորություն չկա»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Վան Դեյկի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ պաշտպանի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։