Իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին ափսոսում է, որ Իտալիայի հավաքականից հետո ստանձնել է Սաուդյան Արաբիայի մարզչի պաշտոնը։
Մարզիչը լքել է Իտալիայի հավաքականը 2023 թվականի օգոստոսին և գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը։ 20 խաղում 8 հաղթանակից հետո Մանչինին հեռացվեց ազգային թիմից 2024 թվականի հոկտեմբերին։
«Այլևս նման բան չեմ անի: Տեխնիկական, ֆուտբոլային պատճառներով։ Իտալիայի հավաքականի մարզիչ լինելը լավագույն աշխատանքն է։ Ոչ, ես այլևս նման որոշում չեմ կայացնի»,- ասել է իտալացին Tg1-ին տված հարցազրույցում։
Մանչինին նաև մեկնաբանել է այն ենթադրությունը, որ նա սաուդյան փողերը վեր է դասել ազգային հավաքականի համազգեստից։
«Իմ պատմությունն ինքնին խոսում է։ Նրանք, ովքեր ինձ չեն ճանաչում, կարող են ուսումնասիրել այն և հետո միայն խոսել»,- ասել է մարզիչը։