Ա Սերիայի 17 տուրերից հետո հայտնի են ամենաշատ գոլեր խփած ակումբները։ Միայն երկու թիմի է հաջողվել 40-ից ավել գոլեր խփել՝ «Ատալանտային» և «Ինտերին»
Անցկացված 17 տուրերի ընթացքում Ջան Պիերո Գասպերինիի «Ատալանտան» խփել է 42 գոլ ՝ բաց թողնելով 19 գնդակ։ «Ինտերը» անցկացրել է ընդամենը 15 հանդիպում, սակայն ակումբն արդեն խփել է 40 գոլ և բաց թողել 15-ը։
Լավագույն եռյակը եզրափակում է «Լացիոն»՝ խփած 32 գոլով: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակներում «Ինտերը» կհյուրընկալվի «Կոմոյին», հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: