Մոհամեդ Սալահի ֆանտաստիկ ցուցանիշը Պրեմիեր Լիգայում

Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Թոթենհեմին»։ Հանդիպումն ավարտվել է 6։3 հաշվով։

Մերսիսայդցիների կազմում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը խփել է 15 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։

Այսպիսով, Սալահը Պրեմիեր Լիգայի չորրորդ անընդմեջ մրցաշրջանում խփել է առնվազն 10 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Այս ցուցանիշով նա դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը։