«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կիրակի օրը «Թոթենհեմի» նկատմամբ 6-3 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
Ինչպես գիտեք, եգիպտացու գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«Ոչ մի նորություն չկա»,- լրագրողներին ասել է Սալահը։ Այս մրցաշրջանում Մոհամեդ Սալահը 24 պաշտոնական հանդիպում է անցկացրել։
Դրանցում եգիպտոսցին 18 գոլ է խփել և 15 գոլային փոխանցում է կատարել: Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 32-ամյա եգիպտացուն գնահատում են 55 միլիոն եվրո։
«Լիվերպուլը» ներկայումս Անգլիայի առաջնության առաջատարն է։