Ջամալ Մուսիալան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, մերսիսայդյան ակումբը սպասում է Մուսիալայի համար առաջարկներին: Ավելի վաղ ինքը՝ 21-ամյա Մուսիալան, ասել էր, որ մոտ ապագայում իր ապագայի մասին նորություն չի լինի՝ և ինքը ամբողջությամբ կենտրոնացած է մրցաշրջանի վրա։

Ջամալի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: 2024/2025 մրցաշրջանում Ջամալ Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 պաշտոնական հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։