Հայտնի է, թե որքան բաց կթողնի Մեյսոն Մաունթը վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը բաց կթողնի առաջիկա 10 շաբաթը նոր վնասվածքի պատճառով։ Այս մասին գրում է Sky Sports-ը։

Նշվում է, որ անգլիացու մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք: Հիշեցնենք, որ Մաունթն ավելի քան մեկ շաբաթ առաջ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ դերբիի սկզբում (2:1):

Ռուբեն Ամորիմը ստիպված է եղել փոխարինել ֆուտբոլիստտին արդեն հանդիպման 15-րդ րոպեին։ Ընդհանուր առմամբ, Մաունթն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում երբեք գոլ չի խփել։