Ըստ լրատվամիջոցների՝ «Բարսելոնայում» այն կարծիքին են, որ անհրաժեշտ է խզել պայմանագիրը լեհ հարձակվող Ռոբերտը Լևանդովսկու հետ՝ չնայած, որ նա բավականին արդյունավետ մրցաշրջան է անցկացնում։
Լևանդովսկու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին, սակայն այն ավտոմատ կերկարաձգվի մեկ տարով, եթե հարձակվողն այս մրցաշրջանում անցկացնի իր հնարավոր հանդիպումների 60%-ը։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բլաուգրանայի» որոշ ներկայացուցիչներ կողմ են ամռանը 36-ամյա լեհի հետ պայմանագիրը խզելուն և բարձրակարգ հարձակվող գնելուն: Մյուսները կարծում են, որ պայմանագիրը պետք է հարգել, և որ թոփ հարձակվող գնելը դժվար կլինի կատալոնական ակումբի համար։
Միաժամանակ, ակումբի ղեկավարությունը համաձայն է, որ Լևանդովսկուն մրցակից է պետք, որի դերը վերջերս բավական հաջողությամբ ստանձնում է իսպանացի երիտասարդ հարձակվող Ֆերրան Տորեսը։
Ըստ աղբյուրի՝ լեհ հարձակվողը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։