«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայն չէ Էրլինգ Հոլանդի խոսքերին։ Նորվեգացի ռմբարկուն վերջին վեց հանդիպումներում ընդամենը մեկ գոլ է խփել: Հարձակվողին չհաջողվեց գոլ խփել «Ասթոն Վիլլայի» հետ այսօրվա հանդիպմանը, որն ավարտվեց հերթական պարտությամբ (1:2):
Խաղի ավարտից հետո նորվեգացին ասել է, որ դժգոհ է իրենից։
«Ես համաձայն չեմ Էրլինգի հետ: Առանց նրա մենք էլ ավելի վատ կխաղայինք։ Բայց ինձ դուր է գալիս, որ ֆուտբոլիստներն այսպես են մտածում։ Սա բարելավվելու մեր միակ հնարավորությունն է։
Ես չեմ կարող համաձայնվել նրա հետ, քանի որ մենք պետք է ավելի լավ հասցնեինք նրան գնդակը: Այժմ մենք պետք է ուշքի գանք և պայքարենք հաղթանակի համար հաջորդ խաղում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում City Xtra-ն։