Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ պաշտպան Դավիդ Ալաբան պետք է մադրիդցիների կազմ վերադառնա հունվարի կեսերին։
Ալաբան վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մեկ տարի առաջ, ավստրիացու մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք։
«Ալաբան արդեն սկսում է մի փոքր մարզվել։ Ընդմիջումից հետո նա կկարողանա վերադառնալ ընդհանուր խումբ, իսկ հունվարի կեսերին կրկին կկարողանա խաղալ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։