«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ չի դիտարկում հարձակվող Էրլինգ Հոլանդին պահեստայինների նստարանին թողնելու հնարավորությունը՝ «կեղծ ինը համարով» խաղալու համար։
«Ոչ, ոչ, ես չեմ մտածել այդ մասին: Որոշ հանդիպումներում ես սիրում եմ խաղալ կեղծ ինը համարով, բայց Էրլինգը իմ թիմի անփոխարինելի մասն է: Ես պետք է հարմարվեմ նրա հետ»,- Գվարդիոլային է մեջբերում Goal-ը։
Պրեմիեր լիգայի վերջին հինգ հանդիպումներում նորվեգացի սուպերռմբարկուն ընդամենը մեկ գոլ է խփել։