«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում է մնալ «Գալաթասարայի» տեսադաշտում։
Բանակցությունները շարունակվում են, սակայն թուրքական ակումբը հստակ սահմանափակումներ է դրել եւ մտադիր չէ ամեն գնով պայմանագիր կնքել արգենտինացու հետ։
Այս մասին հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։ Այժմ քննարկվում է 31-ամյա Դիբալայի վարձակալության հարցը։«Գալաթասարայը» միաժամանակ ուսումնասիրում է այլ հարձակվողների։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Պաուլո Դիբալային գնահատում են 8 միլիոն եվրո։