Գաբրիել Ժեզուսը այս ցուցանիշով շրջանցեց Ֆերնանդո Տորեսին

Շաբաթ երեկոյան «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը դուբլի հեղինակ դարձավ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում:

Այսպիսով, բրազիլացին Անգլիայի Պրեմիեր լիգայում գոլ + փոխանցում համակարգով արդեն վաստակել է 115 միավոր։

Ինչպես հայտնում է English Accent-ը։ «Արծիվների» դեմ այսօրվա դուբլի շնորհիվ բրազիլացին (115) առաջ անցավ Ֆերնանդո Տորեսից (113):

Իսպանացին Պրեմիեր լիգայում հանդես է եկել «Լիվերպուլի» և «Չելսիի» կազմում։