Դանի Օլմո․ «Նրանք ընդամենը 16 տարեկան են, բայց ունեն գերազանց որակներ»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն պատմել է
ակումբի 16 տարեկան ֆուտբոլիստների` Տոնի Ֆերնանդեսի և Գիլյե Ֆերնանդեսի մասին:

«Ես երկուսին էլ տեսել եմ գործողության մեջ։ Մեկը ձախլիկ է, մյուսը՝ աջլիկ։ Նրանք ընդամենը 16 տարեկան են, բայց ունեն հմտություն և գերազանց որակներ։

Տեսնենք՝ այս կամ հաջորդ մրցաշրջանում նրանք իրենց նորամուտը կանցկացնե՞ն հիմնական կազմում, թե դեռ ժամանակ է հարկավոր», ասել է Դանի Օլմոն։