Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտին համեմատել է Վինիսիուս Ժունիորին և Կակային, ում նա մարզում էր նախկինում։
«Ես նրանց վստահություն եմ տվել: Եթե տաղանդավոր ֆուտբոլիստին վստահություն տրվի, նա ցույց կտա իր լավագույն տարբերակը։
Բայց վստահությունը չի կարող նույնը լինել բոլորի համար: Երբեմն խաղացողին հետ ես դասում, երբ նա լավագույնս հանդես չի գալիս:
Դժվար է վստահություն սերմանել բոլորի մեջ»,- ասել է Անչելոտտին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում։ Ներկա պահին Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալին» նախապատրաստում է «Սևիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության տնային հանդիպմանը։
Թիմերը կխաղան կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 19:15-ին։