Ռուբեն Ամորիմը՝ Մարկուս Ռեշֆորդի ապագայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք երկու կողմերի համար էլ ավելի լավ կլիներ, եթե հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հեռանար ակումբից հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Վաղը մենք մարզումներ ունենք։ Նա կմարզվի ու կպատրաստվի հաջորդ խաղին։ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է։ Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ ապագա ունի ակումբում»,- ասել է Ամորիմը Sky Sports-ին:

Ինչպես գիտեք, «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին երկու հանդիպումներում Մարկուս Ռեշֆորդը նույնիսկ չի ընդգրկվել կազմում։ Շաբաթվա սկզբին ֆուտբոլիստը հայտարարեց իր պրոֆեսիոնալ կարիերայում նոր մարտահրավեր ընդունելու պատրաստակամության մասին։