Նոր տեղեկություն Ժերեմի Ֆրիմպոնգի՝ «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ

Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է հեռանալ «Լիվերպուլից» 2024/2025 մրցաշրջանի ավարտին։ Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մերսիսայդյան ակումբի սանին շշուկները կապում էին Մադրիդի «Ռեալի» հետ:

Տրենտի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Խոսակցություններ կան, որ Ժերեմի Ֆրիմպոնգը, ով ներկայումս ներկայացնում է Լևերկուզենի «Բայերը», կարող է փոխարինել Տրենտին «Լիվերպուլում»:

Սակայն նման տեղափոխության հավանականությունը ցածր է համարվում։ Ինչպես հայտնում է գերմանական Sky-ը, եթե Ալեքսանդր-Առնոլդը հեռանա, ապա «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը կգերադասի ավանդական աջ պաշտպանի հետ պայմանագիր կնքել: Ֆրիմպոնգը ավելի շատ ուղղված է հարձակմանը: