Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նշել է այն մրցաշարը, որում երազում է հաղթել։
«Ի՞նչ կարևոր գավաթ է մնացել նվաճելու համար: Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Հենց սա է պատճառը, որ ես եկա աշխարհի լավագույն ակումբ»,- Մբապեի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միացավ Մադրիդի «Ռեալի»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Մոնակոյում» և «Պարի Սեն Ժերմենում»:
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: