Յապ Ստամ․ «Քանի դեռ նա գոլեր է խփում, նրան կհրավիրեն հավաքական»

Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Յապ Ստամը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի սպասվող 1000-րդ գոլի մասին։

«Քանի դեռ նա գոլեր է խփում, նրան կհրավիրեն հավաքական և նա կապացուցի, որ աշխարհի լավագույն ռմբարկուն է։ Տպավորիչ է այն, ինչ նա անում է Սաուդյան Արաբիայում և շարունակում է գոլ խփել Պորտուգալիայի հավաքականի կազմում:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ քննադատության կարժանանա մարզիչը, եթե չհրավիրի Կրիշտիանուին»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը։