«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Գարի Նևիլը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ այլ թիմ հնարավոր տեղափոխվելու մասին։
«Մարկուս Ռեշֆորդը մեծ տաղանդ ունի։ Չեմ կարծում, որ արժե բաժանվել նման ֆուտբոլիստներից։ Ցանկանում եմ, որ նա մնա Մանչեսթերում»,- Նևիլի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Ռեշֆորդն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, դառնալով՝ չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։