Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը խոսել է Իսպանիայի առաջնության վերջին հանդիպումներում գրանցած անհաջող արդյունքների մասին։
«Սա մրցավազք է, հեռավորությունը ցույց կտա ամեն ինչ, և կարող են լինել անկումներ, բայց մենք պետք է հանգստություն պահպանենք և փորձենք գտնել մեր խաղը, երբ օպտիմալ մարզավիճակում ենք, մեզ չեն կարող կանգնեցնել»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Esport3-ը։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Հանսի Ֆլիկի թիմը կհյուրընկալվի Մադրիդի «Ատլետիկոյին», հանդիպման մեկնարկի սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:55-ին։