Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հաղորդել Պոլ Պոգբայի վերաբերյալ

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան Մանչեսթեր Սիթիի բազայում չի եղել։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է ֆրանսիացու՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազա այցելելու մասին տեղեկությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» խոսել է Պոգբայի հետ հնարավոր տրանսֆերի մասին։ Կիսապաշտպանը «Յուվենտուսից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Պոլը հաջողությամբ վիճարկել է դատարանում հակադոպինգային կանոնները խախտելու համար 4 տարվա որակազրկումը։ Որակազրկումը կրճատվել է մինչև 18 ամիս և կավարտվի հաջորդ տարվա մարտին։