Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում «Նոան» – «Բաչկա Տոպոլա» խաղն ավարտվեց 3։3 հաշվով։
5-րդ րոպեին Մաթեուս Այասը Վիջիլ Պինսոնի փոխանցումից հետո բացել է խաղի հաշիվը։ 15-րդ րոպեին հայկական թիմի առավելությունը կրկնապատկեց Հելդեր Ֆերեյրան։
41-րդ րոպեին «Բաչկա Տոպոլայի» ֆուտբոլիստ Ստանիչը կրճատեց հավի տարբերությունը։ 48-րդ րոպեին «Նոայի» կազմում Մատեուս Այասը խաղի հաշիվը դարձրեց 1։3։
74-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ջակովացը 11 մետրանոց հարվածը հստակ իրացնելով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկու րոպե անց արդեն հավասարեցրեց խաղի հաշիվը։
81-րդ րոպեին Միլոս Պանտովիչը չորրորդ գնդակն ուղարկեց «Նոայի» դարպասը։
«Նոան» 31-րդ հորիզոնականով ավարտեց իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։