Լոնդոնի «Չելսին» հայտարարել է թիմի պաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

Լոնդոնի «Չելսին» հայտարարել է Ջոշ Աչեմպոնգի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Անգլիայի մինչև 20 տարեկանների 18-ամյա պաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը:

Աչեմպոնգը իր նորամուտը նշեց «Չելսիի» կազմում անցած մրցաշրջանում՝ փոխարինման դուրս գալով մայիսի 2-ին «Թոթենհեմի» դեմ Պրեմիեր Լիգայի հաղթական խաղի ժամանակ:

Այս մրցաշրջանում նա երկու ամբողջական հանդիպում է անցկացրել Կոնֆերենց լիգայում` «Աստանայի» (3:1) և «Շամրոք Ռովերսի» (5:1) հետ:

Հաղորդվում է, որ Աչեմպոնգի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն։