Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդու ներդրած գումարը չի ուղղվի Ռուբեն Ամորիմի ձմեռային տրանսֆերներին

INEOS-ի գործադիր տնօրեն Ջիմ Ռեթքլիֆը մեծացրել է իր մասնաբաժինը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Եթե ​​նախկինում Բրիտանիայի ամենահարուստ մարդուն պատկանում էր բաժնետոմսերի 27,7%-ին, ապա այժմ նրա մասնաբաժինը հասել է 28,94%-ի։ Ռեթքլիֆը 79 միլիոն ֆունտ է ծախսել իր մասնաբաժինը մեծացնելու համար, հայտնում է Goal-ը։

Միևնույն ժամանակ, Daily Mail-ը նշում է, որ Ռաթքլիֆի ներդրած գումարը չի ուղղվի Ռուբեն Ամորիմի ձմեռային տրանսֆերներին։ Այդ միջոցներն օգտագործվում են «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբային ենթակառուցվածքի բարելավման համար:

Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը։