Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խոսելուն խոսել է մադրիդյան ակումբում Կիլիան Մբապեի հեռանկարների մասին։
«Կարծում եմ՝ նա այնպիսի ֆուտբոլային հմտություններ ունի, որ ի վերջո նա կդառնա «Ռեալի» լեգենդը», – Խոսելուի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ 25-ամյա Մբապեն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս ընթացքում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Մբապեի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը: Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 180 միլիոն եվրո: