Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը մոտ է «դեղագործների» հետ պայմանագրի երկարաձգմանը։
Այս ընթացքում լուրեր են շրջանառվում նաև, որ մի շարք անգլիական և իսպանական գրանդ ակումբներ, ինչպես նաև «Բավարիան» ցանկանում են ձեռք բերել գերմանացի կիսապաշտպանին։
Ակումբում վստահ են, որ ֆուտբոլիստը կմնա իր ներկայիս թիմում առնվազն մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։