Միլան Շկրինյարը վերջին շրջանում հաճախ է դառնում տրանսֆերային խոսակցությունների թեմա։ Սա հասկանալի է, քանի որ ներկայումս պաշտպանը քիչ խաղաժամանակ է ստանում ՊՍԺ-ում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, հունվարին Շկրինյարի տարբերակներից մեկն անգլիական «Թոթենհեմն» է։ 2024/2025 մրցաշրջանում Շկրինյարը մասնակցել է ՊՍԺ-ի ընդամենը հինգ հանդիպման։
Դրանցում սլովակն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Միլան Շկրինյարին գնահատում են 15 միլիոն եվրո:
Նրա գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: