Միկել Արտետան «Արսենալին» ուղղված քննադատությունների մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է վերջին խաղերի պատճառով թիմի հասցեին հնչած քննադատությունների մասին։

«Քննադատությո՞ւն: Մենք պետք է հաղթեինք վերջին վեց հանդիպումներում խոշոր հաշվով»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

16 տուրից հետո «Արսենալը» 30 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Առաջատար «Լիվերպուլից» տարբերությունը վեց միավոր է։ Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի դեկտեմբերի 21-ին «Քրիսթալ Փելասի» դեմ։