Լա Լիգայի հանդիպումները սպասարկող նախկին մրցավար Մատեու Լաոսը կարծում է, որ Վինիսիուսը պետք է մտածի խաղադաշտում իր պահվածքի մասին:
Ավելի վաղ Լա լիգայի 17-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալն» ու «Ռայո Վալյեկանոն» ոչ-ոքի են խաղացել: Բրազիլացին փոխարինման դուրս եկավ 2-րդ խաղակեսում և մրցավարի՝ մրցակցին չզգուշացնելու որոշումից դժգոհության համար դեղին քարտ ստացավ, իսկ երկու րոպե անց ընկավ մրցակցի տուգանային հրապարակում՝ 11 մետրանոց չնշանակվեց։ Հանդիպումը սպասարկում էր մրցավար Խուան Մարտինես Մունուերան։
Եզրափակիչ սուլիչից հետո Վինիսիուսը, մոտենալով Կամպո դե Վալեկասին, արձագանքել է «Ռայո Վալյեկանոյի» երկրպագուների դժգոհ բացականչություններին՝ ուղղված իրեն։ Բրազիլացին տրիբունային ցույց տվեց երկու մատ և ներքև ժեստ և ասաց։ «Դուք կհայտնվեք Սեգունդայում»:
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք Վինիսիուսին։ Սա լավ չէ սպորտի համար»,- ասել է նախկին մրցավարը Movistar+-ի եթերում: