Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը Լոթար Մաթեուսը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։
«Նա երկրորդ Նեյմարն է։ Վինիսիուսը տաղանդ ունի, գերազանց արագություն, բայց իր պահվածքով ամեն ինչ փչացնում է։ Նեյմարը լավագույն օրինակը չէ։
Ուստի ես հավատում եմ, որ Ռոդրին արժանիորեն նվաճեց «Ոսկե գնդակը»: Նա ավելի շատ խելք ու խարիզմա ունի»,- գերմանացու խոսքերն է փոխանցում Sportbild-ը։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը երկրորդ տեղն է զբաղեցրել «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։ Միաժամանակ, ըստ ՖԻՖԱ-ի, բրազիլացի հարձակվողը ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ։