«Լիվերպուլը» երկարաձգեց իր անպարտելի շարքը՝ Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում հաղթելով «Սաութհեմփթոնին» (2:1):
Մերսիսայդցիների հերթական հաղթանակը գրանցվեց հանդիպման 24-րդ և 32-րդ րոպեներին Դարվին Նունյեսի և Հարվի Էլիոթի դիպուկ հարվածների շնորհիվ։
Արնե Սլոտի թիմը 20 հանդիպում անընդմեջ անպարտելի է բոլոր մրցաշարերում: Այս ընթացքում մերսիսայդցիները ոչ-ոքի են խաղացել միայն երեք անգամ՝ մնացած 17 դեպքերում կարողացել են հաղթել։
«Լիվերպուլի» վերջին պարտությունը գրանցվել է սեպտեմբերի 14-ին, երբ «Նոթինգհեմ Ֆորեսթը» երեք միավոր վաստակեց «Էնֆիլդում» (1:0): Այս պարտությունը մնում է միակը Լիվերպուլցիների համար։