Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսք է ուղղել ֆուտբոլասեր արգենտինացիներին` Արգենտինայի հավաքականի` աշխարհի գավաթը նվաճելու երկրորդ տարելիցի կապակցությամբ։
«Սիրեք դեկտեմբերը և Սուրբ Ծննդյան ամսաթվերը։ Երկու տարի առաջ կարող էր դառը լինել տարվա վերջին ամիսը, բայց այն դարձավ իմ մարզական կարիերայի ամենաքաղցր ամիսը:
Եվ հիմա, ամեն դեկտեմբեր, ես ապրում եմ այս հիշողությունը։ Շնորհավոր բոլորի 2-րդ տարեդարձը», – գրել է աշխարհի չեմպիոնը
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը դարձավ ԱԱ 2022-ի հաղթող` եզրափակչում առավելության հասնելով Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։