Դուայթ Յորքը «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տվել գնել նոր կիսապաշտպան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դուայթ Յորքը խորհուրդ է տվել ակումբին կրկին պայմանագիր կնքել կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։

«Պոգբան իսկապես տաղանդավոր է: Նա կարող է անել այնպիսի բաներ, որոնք այլ ֆուտբոլիստները չեն կարող: Կարծում եմ՝ որակազրկումից հետո ինչ-որ բան ապացուցելու ցանկություն կունենա։

Նա չի խմում և ակնհայտորեն հոգ է տանում իր մասին: Այսպիսով, նրան կարող են երկու տարվա պայմանագիր առաջարկել: Ես կդիտարկեի այս տարբերակը։ Ինչու՞ ոչ։ Եթե ​​նայեք մեր կիսապաշտպաններին, ապա Պոգբայի գալը միանշանակ կբարելավի իրավիճակը»,- ​​ասել է Յորկը Sports Lens-ին:

Պոլ Պոգբան հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականի ամռանը։