«Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են ֆուտբոլիստներով փոխանակվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես հայտնում է El Nacional-ն իր էջերում, կատալոնական ակումբ կարող է գնալ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, հակառակ ուղղությամբ՝ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։
Նախկինում մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է «Բարսելոնայի» ցանկության մասին բաժանվել 27-ամյա դե Յոնգից, ով շատ բարձր աշխատավարձ ունի։ Ինչ վերաբերում է 27-ամյա Ռեշֆորդին, ապա նա դեռ չի աշխատել Ռուբեն Ամորիմի հետ «Մանչեսթեր Յունայթեդում»։
Հիշեցնենք, անգլիացի հարձակվողը գլխավոր մարզչի որոշմամբ չէր ընդգրկվել Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիի հայտացուցակում։