«Մանչեսթեր Սիթին» տարբերակներ է ուսումնասիրում կազմն ուժեղացնելու համար։
Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկին, անգլիական գրանդը հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ծառայություններով։ Նշվում է, որ Կիմիխը հետագա բանակցություններ կվարի «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան նախկինում մարզել է Կիմիխին «Բավարիայում» աշխատելու տարիներին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։