«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը համոզել են հարձակվող Էրլինգ Հոլանդին ընտրել «Բարսելոնան» որպես ակումբ՝ կարիերան ապագայում շարունակելու համար, այլ ոչ թե Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ը։
Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլան և Գյունդողանը նշել են, որ կատալոնական ակումբում նորվեգացի ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի գլխավոր աստղը, մինչդեռ մադրիդյան թիմի ճամբարում նա կլիներ միայն մեկը շատ որակյալ ֆուտբոլիստներից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թե՛ «Բարսելոնան», թե՛ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են Հոլանդի ծառայություններով, ում պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։