«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Թուրքական ակումբը ցանկանում էր գնել Դիբալային դեռ երկու տարի առաջ։ Մաուրո Իկարդիի վնասվածքը, ով շարքից դուրս էր մնացել մինչև մրցաշրջանի ավարտը, ստիպեց վերադառնալ 31-ամյա հարձակվողի տարբերակին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դիբալայի գործակալն այցելել է Ստամբուլ, որտեղ հանդիպում է կայացել «Գալաթասարայի» ներկայացուցիչների հետ։ Թուրքական կողմը պատրաստ է վճարել մոտ 10 մլն եվրո։ Դիբալան հունվարին չէր ցանկանա հեռանալ թիմից, քանի դեռ ակումբը հրապարակայնորեն չորոշի վաճառել նրան։
Հիշեցնենք, որ Դիբալայի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Կողմերը դեռ չեն քննարկել համաձայնագրի երկարաձգման տարբերակը։