«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ, Վինի։ Դուք արժանի եք դրան։ Ես անկեղծորեն ուրախ եմ ձեզ համար։ Մի կանգնեք և շարունակեք առաջ գնալ»,- գրել է Նեյմարը սոցցանցի իր էջում։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» հետ հաղթեց Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։
Բրազիլացի վինգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։