Մարկուս Ռեշֆորդը ակնարկել է, որ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է անգլիական ակումբից հնարավոր հեռանալու մասին։ 27-ամյա անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

«Անձամբ ես պատրաստ եմ նոր մարտահրավերի և հաջորդ քայլերի։ Երբ ես հեռանամ, դժվար զգացումներ չեն լինի։ «Մանչեսթեր Յունայթեդի» վերաբերյալ ինձանից ոչ մի բացասական մեկնաբանություն չեք լսի։ Ես միշտ կսիրեմ այս թիմը»,- Ռեշֆորդի խոսքերը մեջբերում է World Soccer-ը։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որտեղ դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։