Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց «Պաչուկային» և դարձավ Միջմայրցամաքային գավաթի հաղթող։
Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապպեն, ով գրավեց դարպասը Վինիսիուս Ժունիորի փախնցումից հետո։
53-րդ րոպեին Ռոդրիգոն հրաշալի հարվածով կրկնապատկեց Մադրիդի «Ռեալի» առավելությունը։
84-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը գրավեց «Պաչուկայի» դարպասը 11 մետրանոց հարվածով։
Նշենք նաև, որ Կառլո Անչելոտտին այս նվաճման շնորհիվ դարձավ Մադրիդի «Ռեալի» ամենատիտղոսակիր մարզիչը։